Սեզոնային աշխատանքի մեկնող Վրաստանի քաղաքացիները կառավարության կողմից 300 լարի օգնություն կստանան
Վրաստանի այն քաղաքացիները, որոնք սեզոնային աշխատանքի են մեկնել արտերկիր, կառավարության կողմից 300 լարի (ավելի քան 47 000 դրամ) օգնություն կստանան: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով Վրաստանի առողջապահության և սոցիալական ապահովության փոխնախարար Թամիլա Բարկալաիային:
Փոխնախարարի խոսքերով` Վրաստանում շուրջ 130 000 մարդ իրավունք ունի օգտվել սեզոնային աշխատողներին տրվող օգնությունից:
«Սահմանվել է օգնություն ստացող մարդկանց 2 կատեգորիա. առաջին կատեգորիան ներառում է այն մարդկանց, որոնք ամեն օր հատում են սահմանը և աշխատում Թուրքիայում: Տարվա ընթացքում 60 կամ ավելի անգամ աշխատանքի նպատակով սահմանը հատած անձինք 300 լարի օգնություն կստանան: Երկրորդ կատեգորիայում ներառվել են սեզոնային աշխատողները, որոնք աշխատանքային սեզոններին մեկնել են աշխատելու Թուրքիա կամ այլ երկրներ»,-ասել է Բարկալաիան:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ օգնություն ստանալու համար հարկավոր է գրանցվել Առողջապահության նախարարության պորտալում` նշելով անձնական և բանկային տեղեկատվությունը: Գումարը կփոխանցվի գրանցվելուց հետո 10 օրվա ընթացքում:
Նշվում է, որ արտերկրում աշխատող Վրաստանի քաղաքացիների մեծ մասն աշխատում է Թուրքիայում:

Գրանցման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է:
Աղբյուրը՝ tert.am