Լրահոս

01.04.2011 16:05


Ֆրանսիան զորքեր է ուղարկում Կոտ դ’Իվուար

Ֆրանսիան զորքեր է ուղարկում Կոտ դ’Իվուար

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, Կոտ դ’Իվուար են ուղարկվում ֆրանսիական զորքերը։ Գործակալության տվյալներով՝ հազարավոր զինվորներով ստորաբաժանումները կենտրոնանում են երկրի ամենամեծ քաղաքի՝ Աբիջանի հարավային մասում։

«Ռոյթերսի» աղբյուրներից մեկը պատմել է, որ զինվորներն ուղարկվել են պաշտպանելու համար Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնց վրա հարձակվում են իվուարյան ղեկավար Լորան Գբաբոյի կողմնակիցները։ Նաև հաղորդվում է, թե ֆրանսիացի զինվորականները Աբիջանի փողոցները հսկում են զրահատեխնիկայով։

Միևնույն ժամանակ, ֆրանսիացի զինվորների մասնակցությամբ բախումների մասին տվյալներ չկան։ «Ռոյթերսը» նշում է, թե Ֆրանսիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչները մեկնաբանություններ տալուց հրաժարվել են։

Այս խորագրի վերջին նյութերը