Լրահոս

01.04.2011 15:55


«Կոնվերսբանկ» ՓԲԸ–ի Նոր Նորք մասնաճյուղի վրա ավազակային հարձակման հեղինակին մեղադրանք է առաջադրվել

«Կոնվերսբանկ» ՓԲԸ–ի Նոր Նորք մասնաճյուղի վրա ավազակային հարձակման հեղինակին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնին կից պետական պահպանության վարչության պահպանության բաժնի պետ,  ոստիկանության կապիտան Արթուր Սամվելի Հակոբյանին ՀՀ քր. օր-ի175-րդ հոդվածի 3-րդ մասի 1–ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. մարտի 29-ին՝ ժամը 12–ի սահմաններում, զինված ատրճանակով, դեմքը քողարկված, ապօրինի մուտք է գործել «Կոնվերսբանկ» ՓԲԸ–ի Նոր Նորք մասնաճյուղի գանձապահների համար նախատեսված հատվածը և ատրճանակի գործադրման սպառնալիքով ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ, գանձապահի պահարանից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար և փորձել է դիմել փախուստի,սակայն բանկի մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Միքայել Հովսեփյանը հանցագործությունը կանխելու և հանցագործին վնասազերծելու նպատակով իրեն ամրացված «Մակարով» տեսակի ատրճանակից մի քանի անգամ կրակել է Արթուր Հակոբյանի ազդրի և որովայնի շրջանին, որի արդյունքում վերջինս բռվել ու տեղափոխվել է հիվանդանոց։

2011թ. մարտի 31-ին Արթուր Սամվելի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Գործով նշանակվել են տարբեր բնույթի փորձաքննություններ, ստուգվում են քննությամբ առաջ քաշված վարկածներ՝ հանցագործության կատարման շարժառիթների և հանցագործության կատարմանն այլ անձանց հնարավոր մասնակցությունը պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

ՀՔԾ–ի մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը