Լրահոս

01.04.2011 15:23


Թմրամիջոց պատրաստելիս վնասել է հարևանի պատը

Մարտի 12-ին, ժամը 01.35-ին, Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի մի բնակչուհի ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ հարևանը՝ ոմն Հակոբ, վնասել է իր բնակարանի միջնապատը: Պարզվել է, որ Հակոբը 53-ամյա Հակոբ Գ.-ն է: Նրա բնակարանի զննությամբ պայթուցիկ սարքի ազդեցության հատկանիշներ չեն հայտնաբերվել, սակայն հայտնաբերվել և առգրավվել է օգտագործած 11 ներարկիչ, որոնցից մեկի մեջ եղել է 1,5 գ լուծույթ, տարբեր չափսի 5 տարա, որոնցից երեքում` բենզինի հոտով լուծույթ, իսկ երկուսում՝ դեղնավուն 36 հաբ: Հակոբ Գ.-ն բաժնում բացատրություն է տվել, որ մարտի 12-ին տանը բենզինով, դեղահաբերով և այլ նյութերով թմրամիջոց պատրաստելիս, երբ ցանկացել է վառել գազօջախը, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել է հարևան բնակարանի պատը: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը