Աշխարհ

29.06.2020 18:39


Փարիզի դատարանը երկրի նախկին վարչապետին և նրա կնոջը դատապարտել է ազատազրկման

Փարիզի դատարանը երկրի նախկին վարչապետին և նրա կնոջը դատապարտել է ազատազրկման

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին դատապարտել է 5 տարի ազատազրկման` 3 տարին պայմանական, պետական միջոցների վատնման համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ֆրանսիական BFMTV հեռուստաալիքին:

Ֆիյոնի կինը` Պենելոպան, մեղավոր է ճանաչվել հանցակից լինելու և պետական միջոցները յուրացնելու համար և դատապարտվել է 3 տարի պայմանական ազատազրկման:

2017 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ սկանդալ էր ծագել Ֆիյոնի և նրա շրջապատի անվան շուրջ: Սկանդալը սկսվել էր Canard enchaine պարբերականի հրապարակած նյութից, որում գրված էր, որ նախկին վարչապետի կինը 8 տարի աշխատավարձ է ստացել` ֆիկտիվ կերպով զբաղեցնելով նրա խորհրդարանական օգնականի պաշտոնը: Պարբերականը տեղեկացրել էր նաև, որ Պենելոպա Ֆիյոնը տևական ժամանակ գումար է ստացել Revue des Deux Mondes ամսագրում աշխատելու համար և կրկին կասկածի տակ է դրել այդ աշխատանքի ֆիկտիվ լինել-չլինելու հարցը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը