Ապրիլի 1–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է 2011թ. առաջին երկու ամիսների պետական բյուջեի կատարողականը։
Նա նշել է, թե քանի որ առաջին և երկրորդ ամսում մուտքերի ցուցանիշներն ավելի ցածր են լինում, քան երրորդ ամսում, հետևաբար եռամսյակի համար նախատեսված բյուջեի մուտքային մասի 2/3-ի կատարողականը՝ մոտ 63%, ավելի քան նորմալ է։
Անդրադառնալով 3 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներին՝ Գ. Մինասյանն ասել է, թե ուրախալի է արտահանման ցուցանիշը, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 33%–ով, իսկ ներմուծմանը՝ 7%–ով:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա դրա ցուցանիշները, ըստ Գ. Մինասյանի, բավական մտահոգիչ են։ Այն առաջին եռամսյակում եղել է 5,2%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 11,2%:
Գյուղատնտեսության ոլորտի 14,5% անկումը, Գ. Մինասյանի խոսքերով, չի խորանա, ընդհակառակը՝ շուրջ 10%-ով կաճի։
Նա նաև նշել է, որ եռամսյակի համար նախատեսված պետբյուջեի մուտքերը նախորդ տարվա համեմատությամբ աճել են 15%–ով։
Գագիկ Մինասյան. «Գնաճի ցուցանիշը մտահոգիչ է»
Ապրիլի 1–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է 2011թ. առաջին երկու ամիսների պետական բյուջեի կատարողականը։
Նա նշել է, թե քանի որ առաջին և երկրորդ ամսում մուտքերի ցուցանիշներն ավելի ցածր են լինում, քան երրորդ ամսում, հետևաբար եռամսյակի համար նախատեսված բյուջեի մուտքային մասի 2/3-ի կատարողականը՝ մոտ 63%, ավելի քան նորմալ է։
Անդրադառնալով 3 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներին՝ Գ. Մինասյանն ասել է, թե ուրախալի է արտահանման ցուցանիշը, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 33%–ով, իսկ ներմուծմանը՝ 7%–ով: Ինչ վերաբերում է գնաճին, ապա դրա ցուցանիշները, ըստ Գ. Մինասյանի, բավական մտահոգիչ են։ Այն առաջին եռամսյակում եղել է 5,2%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 11,2%:

7or.am