Ուսանողները մաքրել ու նկարազարդել են Հանրապետության հրապարակի ստորգետնյա անցումը
Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողները որոշել են ապրիլի 1–ի՝ ծիծաղի և հումորի համաշխարհային օրվա կապակցությամբ ժպիտ պարգևել այն մարդկանց, ովքեր օգտվում են Հանրապետության հրապարակի ստորգետնյա անցումից։
Նրանք մաքրել ու նկարազարդել են անցումը, որտեղով անցնելն ուղղակի անհնար էր դառնում տհաճ հոտի ու կեղտոտ պատերի պատճառով։
–Սա համալսարանի նախաձեռնությունն է։ Անցումները շատ տհաճ են, հոտ է գալիս, և ավելի գեղեցիկ ենք ուզում դրաձնել, որ մարդիկ անցնելիս չզզվեն, այլ գոնե ժպիտով անցնեն,–ասել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանողուհի Արևիկը։
Ուսանողները մաքրել ու նկարազարդել են Հանրապետության հրապարակի ստորգետնյա անցումը
7or.am