Լրահոս

01.04.2011 14:47


«Ժառանգության» վարչության անդամ. «Կոալիցիոն հուշագիրը կուսակցապետություն ստեղծելու դրսևորում էր»

«Ժառանգության» վարչության անդամ. «Կոալիցիոն հուշագիրը կուսակցապետություն ստեղծելու դրսևորում էր» Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀԿ–ի, ԲՀԿ–ի և ՕԵԿ–ի համատեղ ստորագրած կոալիցիոն հուշագրին՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, երիտասարդական թևի ղեկավար Դավիթ Սանասարյանն ասել է, որ այն Հայաստանում կուսակցապետություն ստեղծելու նախադրյալ է։ –Սա կուսակցապետության ամենալավ դրսևորումներից մեկն է, այսինքն՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ կանխորոշվում է, որ հաջորդ ընտրություններին լինելու է այս–այս դասավորությունը և միասնական թեկնածու,–ասել է Դ. Սանասարյանը՝ հավելելով, թե նախագահի գլխավորությամբ, կուսակցության գրասենյակի տեղը շփոթելով, նախագահականում կնքվեց այդ հուշագիրը։ Նրա կարծիքով՝ սա «մեծ կացնահարում էր» մեր ժողովրդավարության հիմքերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը