Լրահոս

01.04.2011 14:33


Ֆրանսիացի պատգամավորը սատարում է հանուն ազատության Արցախի պայքարին

ԼՂՀ ԱԳՆ–ից տեղեկացնում են, որ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Ռընե Ռուքեն տեղական քաղաքային մամլո օրգանում «Ժողովուրդների գարուն» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ աջակցություն է հայտնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

«Արաբական ժողովուրդների կողմից իրենց ազատության համար մղվող պայքարի շուրջ վերջին շաբաթների իրադարձությունները թույլ են տալիս բազմաթիվ դասեր քաղել: Դա շարժում է` հանուն ազատության, որի ճակատագիրըորոշվում է հենց մեր աչքերի առջև, մեզ հիշեցնում է ժողովուրդների ձգտումները հասկանալու և  հարգելու անհրաժեշտությանմասին, քանի որ ժողովրդավարության ձգտումը համամարդկային արժեք է հանդիսանում աշխարհի բոլոր ծայրերում:

Այս կապակցությամբ, թույլ տվեք հիշեցնել աշխարհի մեկ այլ տարածաշրջանում` Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասին, ոքեր խիզախորեն պայքարում են Ադրբեջանի դեմ, որը փորձում է բռնի կերպով ճնշել մեզ բարեկամ այս ժողովրդի` հարազատ հողում, սեփական  Հանրապետության մեջ ազատ ապրելու կամքը: Այսօր` անպատիժ մնացած հայոց ցեղասպանությունից 95 տարի հետո, ավելի քան երբևէ ես վերահաստատում եմ հայերի ինքնորոշման անքակտելիիրավունքը»,- մասնավորապես, նշվում է ֆրանսիացի պատգամավորի հոդվածում:

Նա կոչ է արել իր երկրին և ֆրանսիական դիվանագիտությանը հարգել «տևական խաղաղության ձգտող և դրան հասնելուհամար հերոսաբար պայքարող ժողովուրդներին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը