Լրահոս

01.04.2011 14:16


Թուրքագետ. «Մեզ համար շահեկան կլինի, որ հայ–թուրքական այս տեսքով արձանագրությունները անցնեն պատմության գիրկը»

Թուրքագետ. «Մեզ համար շահեկան կլինի, որ  հայ–թուրքական այս տեսքով արձանագրությունները անցնեն պատմության գիրկը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ, Արևելյան ինստիտուտի ավագ գիտաշխատող  Անուշ Հովհաննիսյանն ասել է, թե չի կարծում, որ հայ–թուրքական արձանագրությունները տեսանելի  ապագայում ինչ–որ ձևով կաշխատեն։

–Հայկական կողմի համար շահեկան կլինի, որ այդ արձանագրությունները՝ այն տեսքով, ինչ որ կան, անցնեն պատմության գիրկը։ Ես նակտի չունեմ բուն գործընթացը, որովհետև  հայ–թուրքական նորմալացման գործընթացը (հաշտեցում բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև  հաշտեցման համար դեռ շատ ճանապարհ պետք է անցնել), իհարկե, անհրաժեշտություն է, բան չունեմ ասելու։ Բայց լավ կլինի, որ  ոչ թե արձանագրություններն ակտիվացվեն, այլ բանակցությունները նոր ձևով սկսկենք,–ասել  է նա։

Իսկ թե ապրիլի 24–ին ընդառաջ՝  ի՞նչ քայլեր կանի Թուրքիան հայ–թուրքական արձանագրությունների հետ կապված՝ Ա. Հովհաննիսյանն ասել է, թե թուրքերի պատճառաբանությամբ՝ հիմա արձանագրությունները կախյալ վիճակում են, որովհետև սպասում են ընտրություններին։

–Այս ընտրությունները անցնեն, հանրավոր է, որ իշխող կուսակցությունը, որը ամենայն հավանականությամբ կանցնի խորհրդարան, կվերակենդանացնի արձանագրությունները։ Բայց կա մեկ այլ հանգամանք, որ  այս ընտրություններից հետո՝ 2012թ., կա նախագահական ընտրությունների խնդիրը, և եթե հաշվի առնենք  այդ հանգամանքը, ես չեմ կարծում, որ թուրքերը այդ գործընթացում կուզենան հայ–թուրքական արձանագրությունների հարց բարձրացնել։ Քանի որ  ամբողջ ժողովուրդն է քվեարկելու, ապա չեմ կարծում, որ Էրդողանը, որն ուզում է դառանալ նախագահ, կուզենա նվազեցնել իր ձայները՝ նկատի ունենալով ազգայանականներին։ Հաշվի առնելով սա՝  որևէ գործընթաց՝ կապված  արձանագրությունների վերակենդանացման հետ, ես չեմ տեսնում,–ընդգծել է Անուշ Հովհաննիսյանը։

Ըստ բանախոսի՝ ապրիլի 24–ին ընդառաջ, կարող  է ձևականորեն՝ որևէ պաշտոնատար անձի  մակարդակով, լինեն մասնակցություններ Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ոգեկոչման միջոցառումենրին, ինչպես նաև այցեր Հայաստան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը