Լրահոս

01.04.2011 14:00


Ադրբեջանին քննադատում են ընդդիմադիրների ձերբակալելու համար

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, «Amnesty International» միջազգային ոչկառավարական կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանում ձերբակալվել է  ընդդիմադիր 11 քաղաքական գործիչ, ովքեր պատրաստվում էին Բաքվում մասնակցել «Ցասման օրվա» շաբաթօրյա գործողությանը։

«Ադրբեջանի կառավարության կանխարգելող բռնաճնշումները, որոնք ուղղորդված էին բարեփոխումներ պահանջող մարդկանց դեմ, եղել են ծավալուն և անխիղճ»,– հայտարարել է  Եվրոպայի և Միջին Ասիայի «Amnesty International» ծրագրի տնօրենի տեղակալ Ջոն Դոլհուիսենը։

Հինգշաբթի Բաքվի քաղաքապետարանը մերժել էր քաղաքի կենտրոնական շրջաններում հանրահավաք անցկացնելու ադրբեջանական ընդդիմության խնդրանքը, սակայն կառավարության հակառակորդները, միևնույն է, մտադիր են ներկա լինել գործողությանը։

Այս խորագրի վերջին նյութերը