Շվեյցարիայի նախագահը գոհունակությամբ է խոսել Հայաստան այցի արդյունքների մասին
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Մինչ հրաժեշտի արարողությունը տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները: Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ տիկին Միշելին Կալմի-Ռեյի այցից հետո Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիր Շվեյցարիայի Համադաշնության նախագահի առաջին պաշտոնական այցը, որի ընթացքում քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, խթան կհանդիսանա հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերում:
Շվեյցարիայի նախագահը ևս գոհունակությամբ է խոսել այցի արդյունքների մասին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: «Այս այցելությունը ցույց է տալիս, որ մեր երկու երկրներն էլ կամք ունեն երկկողմ հարաբերությունները զարգացնելու: Դուք գիտեք, որ Շվեյցարիան հավատարիմ գործընկեր և բարեկամ երկիր է»,-հրաժեշտից առաջ ասել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը: