Մարտի 31-ին՝ ժամը 18.16-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 2 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 09 ՍՍ 399 պետահամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Սարգսյան, ծնվ. 1991թ.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց հատված և շրջվել:
Ավտոմեքենայում եղել են 4 ուղևոր, որոնցից 1991թ.-ին ծնված Արտաշես Փաշյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն (մյուս 3 ուղևորները չեն տուժել):
Մեքենան շրջվել է

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: