Արտակ Գաբրիելյան. «Ջավախքի նկատմամբ պարտվողական և զիջողական քաղաքականություն է վարվում»
«Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սամցխե–Ջավախք հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը, ներկայացնելով Ջավախքում տիրող իրավիճակը, ասել է, թե Վրաստանը դեռևս Գամսախուրդիայի ժամանակներից ի վեր Ջավախքում հայաթափման քաղաքականություն է իրականացնում։ Սահակաշվիլիի ժամանակ այդ քաղաքականությունն ավելի հստակ է դարձել։ Նա նշել է, որ այսօր Ջավախքում շատ բարդ վիճակ է թե՛ քաղքական, թե՛ սոցիալ –տնտեսական, թե՛ կրթական տեսանկյուններից։
–Խորհրդի պահանջներց մեկը Վրաստանի դաշնային կառուցվածք ունենալն է և այդ կառուցվածքում Ջավախքին ինքնավարություն տալը,–ասել է Արտակ Գաբրիելյանը։
«Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանն էլ ընդգծել է, թե քանի Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերություններ կան, ցանկալի է, որ ՀՀ–ն այդ բարեկամական հարաբերություններն օգտագործի նաև Ջավախքի նկատմամբ Վրաստանի անտարբեր վերաբերմունքը վերացնելու նպատակով։ Նա ընդգծել է, որ Ջավախքի ինքնավարությունն այլընտրանք չունի։
Արտակ Գաբրիելյանի խոսքերով՝ եթե իշխանությունները ցանկություն ունենան, ինչ–որ հարցեր լուծում կստանան, գոնե՝ որոշ չափով։
–Վերջին շրջանում նկատվում է իշխանությունների դեմքով շրջադարձ դեպի գյուղ. ԱԺ նախագահը եղավ, վարչապետը եղավ։ Բայց մի բան պետք է հիշել՝ որ Ջավախքն էլ գյուղական շրջան է, և Ջավախքում այսօր ջավախքցուն գյուղում պահելու խնդիր կա։ Անհրաժեշտ է ներդրումներ կատարել, իսկ ՀՀ կառավարության համար Ջավախքում գյուղատնտեսության զարգացումը կամ ներդրումներ կատարելը ոչինչ է. որ ուզենան, կարող են անել,–ասել է Վալերի Արաբյանը։
Արտակ Գաբրիելյանի խոսքերով՝ իշխանությունը Ջավախքի նկատմամբ պարտվողական և զիջողական քաղաքականություն է վարում։
–Ջավախքը պետք է կամուրջ հանդիսանա Հայաստանի և Վրաստանի բարիդրացիական հարաբերությունները շարունակելու համար, ոչ թե՝ գործիք։ Այսօր Ջավախքը գործիք է դարձել երկու պետություններ ձեռքում էլ։ Պետք է վերածվի գործոնի,–ընդգծել է Ա. Գաբրիելյանը։
Նա նաև նշել է, թե ներդրումներ արվում են։ Օրինակ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը վերջերս Ջավախքում գարեջրի գործարան է բացել, սակայն դրանով հարցերը լուծում չեն ստանա, քանի որ պետական հստակ քաղաքականություն է հարկավոր։

7or.am