Հարցազրույց

27.06.2020 10:35


Իշխող ուժը երկրում սահմանադրական ճգնաժամ ստեղծեց (տեսանյութ)

Իշխող ուժը երկրում սահմանադրական ճգնաժամ ստեղծեց (տեսանյութ)

Ունենք սահմանադրական հեղաշրջում, սակայն հեղաշրջում անելու համար էլ է խելք պետք։ Այս մասին Արմնյուզ ՀԸ՝ Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում ընդունված սահմանադրական փոփոխություններին։ Ըստ Աթանեսյանի՝ ստեղծված իրավիճակը բացի ծաղրից ու հեգնանքից ոչինչ չի առաջանում․ «Տեղի է ունեցել մեծ խաբեություն, ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը։ Այսօրվա իշխանությունը խաբել է ժողովրդին ու մարդիկ ուզում են հասկանալ՝ ինչպե՞ս խաբեցին իրեն»։

Հաղորդման մյուս հյուրը՝ սահմանադրագետ Գոհար Մելոյանը, կիսում է փաստաբանի միտքը․ «Իշխող ուժը հասավ նրան, որ երկրում ստեղծեց սահմանադրական ճգնաժամ։ Օրը ցերեկով սևով սպիտակի վրա գրված սահմանադրական նորմեր խախտվեցին՝ Ազգային ժողովում առաջին և երկրորդ ընթերցմամբ խախտումներ իրականացրին»։

Ըստ սահմանադրագետի՝ հապճեպության պատճառով մենք տեսանք փնթիության ու անգրագիտության դրսևորում։

Հարցին՝ իրականում այս գործընթացը թափթփվա՞ծ էր, թե՞ դավադրություն էր, Տիգրան Աթանեսյանն ու Գոհար Մելոյանը պատասխանել են, որ սա սպոնտան քայլերով հիմարություն էր։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չդիմեց ՍԴ՝ ընդունված օրենքի սահմանադրականությունը ճանաչելու նպատակով, Տիգրան Աթնեսյանը պատասխանել է․ «Եթե դու հայրենասեր ես, իրավաբան ես, պարզապես պետք էր ամեն ձև կանգնել սահմանադրական այդ փոփոխություններին դեմ»։

Գոհար Մելոյանի կարծիքով էլ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անհաջող մանյովրեց։

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակին, Տիգրան Աթանեսյանը նշել է․ «Եթե դու ուզում ես քաղաքական կուսակցություն ոչնչացնել, պետք է քաղաքական ճանապարահով անես, որպեսզի այդ ուժն այլևս ընտրող չունենա։ Հիմարություն է 15-20 հազար աշխատատեղ ստեղծած մարդուն ուզում են կալանավորել»։

Տիգրան Աթանեսյանը հիշեցնում է, որ նույն Ծառուկյանի շնորհիվ այս քաղաքական թիմը եկավ իշխանության։

Գոհար Մելոյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի նկատմամբ իրականացվող ճնշումներին մասնակից են լինում նաև իրավապահ մարմինները․ «Անգամ քաղաքական ուժերի համատեքստում ակնհայտ է, որ այլակարծությունը իշխանությունը չի հանդուրժում»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը