Մեկնարկելու են ՀՀ պահեստազորայինների վարժական հավաքները
Ս.թ. ապրիլի 2-ին, ժամը 11:00-ին, ՀՀ զինված ուժերի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում մեկնարկելու է Հայաստանի Հանրապետության պահեստազորայինների վարժական հավաքները:
Պահեստազորային կազմի ռազմական հմտությունների կատարելագործման ու վերապատրաստման վարժանքների անցկացումը, որը սահմանված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի հոդված 29-ով, պլանային միջոցառում է և նպատակ ունի կատարելագործել զորահավաքային պատրաստության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում:
Ապրիլի 2-ից 10-ը պահեստազորայինների վարժական հավաքներին մասնակցելու են պահեստազորում գտնվող սակրավորները:
Պահեստազորային վարժանքների մեկնարկի միջոցառմանը կարող են մասնակցել ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողները: