Լրահոս

01.04.2011 11:38


Միջազգային կոալիցիան Միսուրատ քաղաքի շրջանում օդային հարվածներ է հասցրել Լիբիայի կառավարական զորքերին

Միջազգային կոալիցիան Միսուրատ քաղաքի շրջանում օդային հարվածներ է հասցրել Լիբիայի կառավարական զորքերին

«ՌԲԿ»–ն փոխանցում է, թե «BBC»–ն, հղում անելով ականատեսներին, հաղորդում է, որ Միսուրատ քաղաքի շրջանում միջազգայի կոալիցիան նոր օդային հարվածներ է հասցրել Լիբիայի կառավարական զորքերի զրահատեխնիկային։ Քաղաքում տասնյակ պայթյուններ են լսվում։

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ մնացած զորքերի ու ապստամբների միջև մարտերը շարունակվում են մեկ շաբաթից ավելի։ Այս ընթացքում երկու կողմերն էլ բազմիցս հայտարարել են այդ բնակավայրի գրավման մասին։

Դրանից բացի՝ այսօր հաղորդագրություններ են տարածվել, թե Քադաֆիի ուժերը ականապատում են Աջդաբիա քաղաքը՝ օգտագործելով բրազիլական ու եգիպտական արտադրության հակահետևակային ու հակատանկային ականներ։

Այս խորագրի վերջին նյութերը