Լրահոս

01.04.2011 11:30


Քադաֆիի վարչակարգը Լոնդոնի հետ գաղտնի բանակցություններ է վարել

Ինչպես հաղորդում է «The Guardian» պարբերականը, Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի վարչակարգը Մեծ Բրիտանիայի կառավարության հետ գաղտնի բանակցություններ է վարել։

Պարբերականի տվյալների համաձայն՝ այդ առաքելությունը կատարելու  նպատակով Մեծ Բրիտանիա է ժամանել Քադաֆիի  որդու՝ Սայիֆ ալ–Իսլամի ամենամտերիմ օգնական Մոհամեդ Իսմայիլը։

Իսմայիլի Լոնդոն գնալու մասին թերթին տեղեկացրել են բրիտանական կառավարության աղբյուրները։

«The Guardian»–ն ընդգծում է, որ Իսմայիլի Լոնդոն գնալը Լիբիայում  վերջին շրջանի ճգնաժամային իրավիճակից ելք փնտրելու համար Արևմուտքի և լիբիական պաշտոնյաների միջև համաձայնության հասնելու  ճանապարհի առաջին քայլն էր։ «The Guardian»–ի նյութերից ենթադրվում է,  որ այս բանակցություններում գլխավոր  դերակատարում ունեն Քադաֆիի  որդիները, որոնք, նրանց շրջապում գտնվող աղբյուրների խոսքերով,  դիտարկում են նաև իրենց հորը  խաղից հանելու տարբերակը, որպեսզի երկրում իշխանության արմատական փոփոխություն թույլ չտան։ Քադաֆիի օգնականի և բրիտանացիների միջև  գաղտնի  բանակցությունների լուրերը սկսել են տարածվել այն օրից, երբ Մեծ Բրիտանիա է ժամանել Լիբիայի արտգործնախարար Մուսա Կուսան։ Նա Թունիսից ժամանել էր մարտի 30–ին, բրիատնական իշախնութանը հայտարարել էր, թե  պաշտոնաթող է եղել ու ապաստան էր  խնդրել։ «The Guardian»–ի փոխանցմամբ՝ ներկա պահին Կուսային հարցաքննում են բրիտանական հետախուզության աշխատակիցները։ Բրիտանական իշխանությունները հայտնել են, թե Քադաֆիից անջատվել են նաև Լիբիայի Աֆրիկայի հարցերով նախարար Ալի ալ–Թրեքին և Մեծ Բրիտանիայում Լիբիայի դեսպան Թարեք Խալիդը։

Այս խորագրի վերջին նյութերը