Լրահոս

01.04.2011 11:03


«Սթար»–ից հերքում են Սաշիկ Սարգսյանի կողմից բաժնեմասերի 100%–ի ձեռքբերման լուրերը

«Սթար»–ից հերքում են Սաշիկ Սարգսյանի կողմից բաժնեմասերի 100%–ի ձեռքբերման լուրերը

2011թ. փետրվար 23–ին «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ն հաղորդագրություն էր տարածել, թե իրենց նոր բաժնետերը կդառնա «Viest Assets Ltd»-ն, որը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում:

Ենթադրվում էր, որ իրավաբանական ձևակերպումները կավարտվեն մեկ ամսվա ընթացքում։ Ընկերությունից խոստացել էին նաև, որ մոտ ապագայում մամուլի ասուլիս կհրավիրեն, որի ընթացքում նաև կհրապարակվեն գործարքի մանրամասները:

«7օր»–ն այսօր հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է ձգձգվում ասուլիսի հրավիրումը։

–Մոտավորապես մեկ շաբաթից կլինի մամուլի ասուլիսը։ Իրավաբանական ձևակերպումները դեռևս ընթացքի մեջ են,–ասել է «Սթար Դիվայդ» ՓԲԸ–ի կորպորատիվ հաղորդակցությունների մենեջեր Կարինե Ղազարյանը:

Ի դեպ, համառ լուրեր են շրջանառվում, թե օֆշորային գոտում «Սթար»–ի 100% բաժնեմասը ձեռք է բերել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը։ Կարինե Ղազարյանը, սակայն, հերքել է այս լուրերը։

–Այդպիսի տեղեկություն մենք չունենք։ Մենք նման սեփականատիրոջ մասին տեղեկություն չունենք,–ասել է նա։ «Սթար»–ի նոր սեփականատիրոջ անունը կհրապարակվի մամուլի ասուլիսի ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը