Ապրիլի 1-ը թռչունների պաշտպանության միջազգային օրն է
1906թ. ապրիլի 1-ին ստորագրվել է թռչունների պահպանության մասին միջազգային հուշագիրը: Հենց այդ օրվանից աշխարհը ապրիլի 1–ը նշում է որպես թռչունների պաշտպանության միջազգային օրը։
Շատ երկրներ օրենքներ ունեն չվող թռչունների պահպանության վերաբերյալ և մասնակցում են միջազգային համաձայնությունների: Հայաստանը թռչունների պաշտպանության վերաբերյալ հատուկ օրենք չունի, սակայն 1993թ. անդամակցում է չվող թռչունների պահպանման «Միջազգային կարևորության ջրաճահճային տարածքների մասին, հատկապես՝ որպես ջրլող թռչունների բնադրավայր» միջազգային հուշագրին:
1600թ. այս կողմ թռչունների մոտ 100 տեսակ երկրի երեսից անհետացել է: Ներկայումս էլ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման շեմին, կամ էլ, լավագույն դեպքում, այդպիսի վտանգ է զգացվում:
Թռչունների համար լուրջ սպառնալիք են ոչ թե որսորդները, այլ մարդկային գործունեության բավական «խաղաղ» տեսակները` երկնաքերները, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինություններ, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Նավթի արտահոսքը ծովերում կործանում է բազմաթիվ ծովային թռչունների:
Ոչ պակաս լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը:
Ապրիլի 1-ը թռչունների պաշտպանության միջազգային օրն է
1906թ. ապրիլի 1-ին ստորագրվել է թռչունների պահպանության մասին միջազգային հուշագիրը: Հենց այդ օրվանից աշխարհը ապրիլի 1–ը նշում է որպես թռչունների պաշտպանության միջազգային օրը։
Շատ երկրներ օրենքներ ունեն չվող թռչունների պահպանության վերաբերյալ և մասնակցում են միջազգային համաձայնությունների: Հայաստանը թռչունների պաշտպանության վերաբերյալ հատուկ օրենք չունի, սակայն 1993թ. անդամակցում է չվող թռչունների պահպանման «Միջազգային կարևորության ջրաճահճային տարածքների մասին, հատկապես՝ որպես ջրլող թռչունների բնադրավայր» միջազգային հուշագրին: 1600թ. այս կողմ թռչունների մոտ 100 տեսակ երկրի երեսից անհետացել է: Ներկայումս էլ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման շեմին, կամ էլ, լավագույն դեպքում, այդպիսի վտանգ է զգացվում:
Թռչունների համար լուրջ սպառնալիք են ոչ թե որսորդները, այլ մարդկային գործունեության բավական «խաղաղ» տեսակները` երկնաքերները, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինություններ, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Նավթի արտահոսքը ծովերում կործանում է բազմաթիվ ծովային թռչունների: Ոչ պակաս լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը:
7or.am