Աշխարհ

26.06.2020 11:35


Թուրքիայում 1 օրում գրանցվել է կորոնավարակի 1458 դեպք

Թուրքիայում 1 օրում գրանցվել է կորոնավարակի 1458 դեպք

Թուրքիայում հունիսի 25-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 21 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում արված 52․303 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.458 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 21 դեպք, իսկ ապաքինման 1.472 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 165.706 մարդ, իսկ 941 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 193․115, իսկ մահվան 5․046 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 3 մլն 135.424-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը