Լրահոս

31.03.2011 17:52


Խարդախության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու և մարդուն առևանգելու մեղադրանքներով

Մարտի 30-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի  ծառայողները Վանաձոր քաղաքի Ամիրյան փողոցից բերման են ենթարկել 42-ամյա Գենյա Գ.-ին, որը ս/թ մարտի 28-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Կատարվում է քննություն:

* * *

Մարտի 30-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները  Այվազովսկու փողոցից բերման են ենթարկել 32-ամյա Վահան Մ.-ին, որը ս/թ մարտի 28-ից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով:

Կատարվում է քննություն:

* * *

Մարտի 30-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները Գավառ քաղաքից բերման են ենթարկել 24-ամյա Վահան Ա.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը