Ֆերմեր. «Կարտոֆիլը մեզանից գնել են 30 դրամով, իսկ պաշտպանության նախարարությանը վաճառել են 80 դրամով»
2009թ.-իցպաշտպանությաննախարարությանըՇիրակիմարզիԱզատանհամայնքիֆերմերներիվաճառածկարտոֆիլիդիմացվճարումներըդեռևսամբողջովինկատարվածչեն: Միջնորդ կազմակերպությունները ազատանցիներին պարտք են 3 մլն դրամ: Պաշտպանության նախարարության կողմից արդեն մի քանի անգամ հայտարարվել է, թե գումարն իրենք չեն պարտք, կարտոֆիլ գնել են միջնորդների միջոցով ու վճարել ամբողջությամբ, ազատանցուն պարտք են միջնորդ կազմակերպությունները:
Ազատանցիները նշում են, որ այսօր կրկին պաշտպանության նախարարությունը ցանկություն ունի իրենցից կարտոֆիլ մթերել: Ազատանցի ֆերմերները պատրաստ են աշխատել, եթե պայմանագիր կնքվի: Ազատանցի Գագիկ Պողոսյանն էլ այն ֆերմերներից է, որ կարտոֆիլ է վաճառել պաշտպանության նախարարությանը, սակայն ասում է՝ բարեբախտաբար իրեն վճարել են: Նա գտնում է, որ նախարությունը պետք է անմիջապես գյուղացիների հետ աշխատի և կարտոֆիը անմիջականորեն գնի գյուղացիներից, այլ ոչ թե միջնորդ կազմակերպությունների միջոցով:
–Նախարարության կողմից հայտարարված մրցույթների ժամանակ կարտոֆիլը մեզանից գնել են 30 դրամով, իսկ պաշտպանության նախարարությանը վաճառել են 80 դրամով: Այսինքն միջնորդ կազմակերպությունները պետբյուջեի հաշվին ավելի շատ են աշխատում, քան գյուղացիները,-ասել է Գագիկ Պողոսյանը:
Ֆերմեր. «Կարտոֆիլը մեզանից գնել են 30 դրամով, իսկ պաշտպանության նախարարությանը վաճառել են 80 դրամով»
2009թ.-ից պաշտպանության նախարարությանը Շիրակի մարզի Ազատան համայնքի ֆերմերների վաճառած կարտոֆիլի դիմաց վճարումները դեռևս ամբողջովին կատարված չեն: Միջնորդ կազմակերպությունները ազատանցիներին պարտք են 3 մլն դրամ: Պաշտպանության նախարարության կողմից արդեն մի քանի անգամ հայտարարվել է, թե գումարն իրենք չեն պարտք, կարտոֆիլ գնել են միջնորդների միջոցով ու վճարել ամբողջությամբ, ազատանցուն պարտք են միջնորդ կազմակերպությունները:
Ազատանցիները նշում են, որ այսօր կրկին պաշտպանության նախարարությունը ցանկություն ունի իրենցից կարտոֆիլ մթերել: Ազատանցի ֆերմերները պատրաստ են աշխատել, եթե պայմանագիր կնքվի: Ազատանցի Գագիկ Պողոսյանն էլ այն ֆերմերներից է, որ կարտոֆիլ է վաճառել պաշտպանության նախարարությանը, սակայն ասում է՝ բարեբախտաբար իրեն վճարել են: Նա գտնում է, որ նախարությունը պետք է անմիջապես գյուղացիների հետ աշխատի և կարտոֆիը անմիջականորեն գնի գյուղացիներից, այլ ոչ թե միջնորդ կազմակերպությունների միջոցով:
–Նախարարության կողմից հայտարարված մրցույթների ժամանակ կարտոֆիլը մեզանից գնել են 30 դրամով, իսկ պաշտպանության նախարարությանը վաճառել են 80 դրամով: Այսինքն միջնորդ կազմակերպությունները պետբյուջեի հաշվին ավելի շատ են աշխատում, քան գյուղացիները,-ասել է Գագիկ Պողոսյանը:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի