Հունիսի 25-ին ներկայիս Թուրքիայի արևելյան Վան նահանգի Օզալփ շրջանում 5․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13։03-ի սահմաններում ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Վանին հարակից շրջաններում։
Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզի փոխանցմամբ՝ Օզալփ շրջանի բնակիչները ցնցումներից խուճապահար դուրս են փախչել։ Մարդկային կորուստներ չկան, մասամբ ավերվել է մի տուն։
Երկրաշարժ Վանում

Աղբյուրը՝ ermenihaber.am