Լրահոս

31.03.2011 17:32


ՌԴ ԱԳՆ–ն Եգիպտոս այցելող ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս զգոն լինել

ՌԴ ԱԳՆ–ն Եգիպտոս այցելող ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս զգոն լինել

ՌԴ արտաքին գերատեսչությունն իր քաղաքացիներին տեղեկացնում է, որ Եգիպտոսում արտակարգ դրությունը պահպանվում է, և այդ երկրի մի շարք շրջաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Եգիպտոսի կարմիրծովյան հիմնական հանգստավայրերում՝ Հուրգադայում և Շարմ էլ Շեյխում, իրավիճակը գնահատվում է նորմալ։

Այս կապակցությամբ ՌԴ ԱԳՆ–ն Հուրգադա և Շարմ էլ Շեյխ մեկնող ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս զգոնություն ցուցաբերել և բացառել էքսկուրսիաները դեպի Եգիպտոսի այլ շրջաններ։ Խորհուրդ է տրվում նաև զերծ մնալ անհատական շրջագայություններից և նշված եգպտական հանգստավայրեր խմբակային այցեր կարարել ՝ ձևակերպված Եգիպտոսի դաշնային ռեեստրում գրանցված հեղինակավոր և ստուգված տուրօպերատորների կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը