Աշխարհ

25.06.2020 12:16


Թուրքիայում COVID-19-ի դեպքերի թիվն անցել է 191․000-ը

Թուրքիայում COVID-19-ի դեպքերի թիվն անցել է 191․000-ը

Թուրքիայում հունիսի 24-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 24 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում արված 53․486 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.492 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 24 դեպք, իսկ ապաքինման 1.386 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 164.234 մարդ, իսկ 914 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 191․657, իսկ մահվան 5․025 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 3 մլն 83.121-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը