Լեռնիկ Ալեքսանյանը դեմ է կանաչ տարածքների հատմանն ու Ազատության հրապարակում խաղալիքների առկայությանը
Մամլո ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հարցրել է, թե արդյոք անարգանք չէ՞, որ Թումանյանի և այլ մեծերի արձանների կողքին խաղալիքներ, մոնղոլական գմբեթներով փուչիկ–ամրոցներ են տեղակայված։
–Ազատության հրապարակի խորհուրդն այլ է։ Իշխանությունը շա՞տ էր ուզում երեխաների համար խաղալու վայրեր ստեղծեր՝ այգիները պահեր, չսեփակնաշնորհեր ու չկառուցապատեր ու անվճար տրամադրեր, այլ ոչ թե՝ երկրի աղքատացման ու հայաթափման այս ֆոնի վրա ուղղակի բերեր և երեխաների ծնողների գրպանի հաշվին փող աշխատեր։ Ոչ միայն բռնազավթած են պահում Ազատության հրապարակը, այլև այդ «մանկական միջոցառումներով» ուղղակի անարգանքի ցուցաբերում է այդ մշակութային օջախի նկատմամբ, այդ հրապարակի խորհրդի նկատմամբ,–ասել է նա։
Լեռնիկ Ալեքսանյանն ասել է, թե անձամբ ինքը՝ որպես մարդ, այլ ոչ թե՝ ՀՀԿ–ի ներկայացուցիչ, դեմ է, որ Ազատության հրապարակը վերածվի խաղահրապարակի, քանի որ նրա խորհուրդն ուրիշ է։ Նա նշել է, թե դեմ է նաև կանաչ տարածքների հատմանն ու կառուցապատմանը։
Հարցին՝ իր պես մտածողներ ՀՀԿ–ում շա՞տ են, նա պատասխանել է, թե դրանք քաղաքական հարցեր չեն, որ դրվեն քվեարկության և իմանան, թե ով է դեմ, ով՝ կողմ։
–Ես, օրինակ, որպես մարդ, դեմ եմ, բայց շատերը կարծում են՝ ինչո՞ւ Ազատության հրապարակում խաղահրապարակ չլինի որ, կամ ինչո՞ւ չկառուցապատվի Երևանը որ,–ընդգծել է Լեռնիկ Ալեքսանյանը։

7or.am