Քաղաքապետարանը «ԺԿ» հանրահավաքն ընդունել է ի գիտություն
Երևանի քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն ս/թ. ապրիլի 10-ին ժամը 17.00-20.00 Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաք, այնուհետև Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ 29.03.2011թ. «Ժողովրդական կուսակցության» քաղխորհրդի նախագահի իրազեկումը:
«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը ս/թ. մարտի 29-ին Երևանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում` 2011թ. ապրիլի 17-ին ժամը 16.00-22.00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։
Երևանի քաղաքապետարանի որոշումով նշված վայրում հանրահավաքի անցկացումն արգելվել է քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքի օրը՝ ս/թ. ապրիլի 17-ին, և դրան հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը:
Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։
Քաղաքապետարանը «ԺԿ» հանրահավաքն ընդունել է ի գիտություն
Երևանի քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն ս/թ. ապրիլի 10-ին ժամը 17.00-20.00 Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաք, այնուհետև Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ 29.03.2011թ. «Ժողովրդական կուսակցության» քաղխորհրդի նախագահի իրազեկումը:
«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը ս/թ. մարտի 29-ին Երևանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում` 2011թ. ապրիլի 17-ին ժամը 16.00-22.00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։ Երևանի քաղաքապետարանի որոշումով նշված վայրում հանրահավաքի անցկացումն արգելվել է քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքի օրը՝ ս/թ. ապրիլի 17-ին, և դրան հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը: Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։
7or.am