Կարծիք

24.06.2020 19:07


Բարի գալուստ արևելյան դեսպոտիա

Բարի գալուստ արևելյան դեսպոտիա

Կազմաքանդելով Սահմանադրական դատարանը՝ ապօրինի «սահմանադրական փոփոխությունների» ճանապարհով՝ իշխանությունը զրկվեց իր լեգիտիմությունից, անցավ այսպես կոչված «իրավական Ռուբիկոնը»: Այսուհետ իշխանությունը, որը առանց այդ էլ աչքի չէր ընկնում բարոյաիրավական արգելքներով, այլևս ազատ է ռեպրեսիաներ իրականացնելու հարցում: Ըստ հերթի՝ ԶԼՄ-ներ, քաղաքական ընդդիմախոսներ, դատավորներ, փաստաբաններ, ազատ անհատներ, սեփական թիմի մի որոշ մաս, իբր այս իշխանության հետ պայմանավորված որոշ «նախկիններ» և գործարարներ: Այս բոլորը լինելու են ռեպրեսիաների զոհեր: Եվ ոչ ոք թող հույս չունենա, որ իր բախտը բերելու է, իրեն բան չի լինի: Հատկապես հույս թող չունենան նրանք, որոնց թվում է, թե պայմանավորվել են․ իրենց ավելի դաժան ճակատագիր է սպասում:

Բարի գալուստ արևելյան դեսպոտիա։

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը