Ղրղզստանի նախագահն ու պատվիրակության անդամները Մոսկվայի օդանավակայանում COVID-19-ի թեստեր են հանձնել, երկուսի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովըչի մասնակցել Մոսկվայում անցկացվող տոնակատարություններին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին, քանի որ նրան ուղեկցող անձանց շրջանում Մոսկվայի օդանավակայանում հանձնած թեստերի արդյունքում կորոնավիրուս է հաստատվել։
«Ըստ ալգորիթմի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, պատվիրակության անդամները և ուղեկցող անձինք Մոսկվա ժամանելիս հանձնել են COVID-19-ի թեստեր: Ուղեկցողներից երկուսի թեստերի պատասխանը դրական էր»,-ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Դրական արդյունք են ցույց տվել Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Դանիյար Սադիկովի և անվտանգության աշխատակցի թեստերը:
Ղրղզստանի նախագահն ու պատվիրակության անդամները Մոսկվայի օդանավակայանում COVID-19-ի թեստեր են հանձնել, երկուսի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը չի մասնակցել Մոսկվայում անցկացվող տոնակատարություններին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին, քանի որ նրան ուղեկցող անձանց շրջանում Մոսկվայի օդանավակայանում հանձնած թեստերի արդյունքում կորոնավիրուս է հաստատվել։
«Ըստ ալգորիթմի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, պատվիրակության անդամները և ուղեկցող անձինք Մոսկվա ժամանելիս հանձնել են COVID-19-ի թեստեր: Ուղեկցողներից երկուսի թեստերի պատասխանը դրական էր»,-ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Դրական արդյունք են ցույց տվել Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Դանիյար Սադիկովի և անվտանգության աշխատակցի թեստերը:
Աղբյուրը՝ aysor.am