Լրահոս

31.03.2011 16:05


Ճապոնիայի հյուսիս–արևելքում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիս–արևելքում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ–ի Երկրաբանական ծառայության կայքը հաղորդում է, որ հերթական՝ 6,2 մագնիտուդով երկրաշարժն է գրանցվել Ճապոնիայի հյուսիս–արևլքում՝ Միյագա պրեֆեկտուրայից արևելք։

«ՌԻԱ նովոստի» գործակալությունը գրում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Սենդայ քաղաքից 126 կմ հյուսիս–արևելք է։ Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 39,6 կմ խորության վրա։

Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Այս խորագրի վերջին նյութերը