Լրահոս

31.03.2011 15:43


Ց. Գևորգյան. «Չի կարելի հացի գինը բարձրացնել»

Ց. Գևորգյան. «Չի կարելի հացի գինը բարձրացնել»

Կառավարության կողմից գնաճը զսպելու քաղաքականության մասին խոսելիս «Վաճառականների միություն» ՀԿ–ի նախագահ Ցոլվարդ Գևորգյանը լրագրողներին ասել է, թե փորձ է արվում կանոնակարգել առաջին անհրաժեշտության ապրանքների գները.

Այդպիսի գործը պետք է արագ արվի։ Այսօր ասվեց, վաղը պետք է արդեն կիրառվի, որովհետև մարդն ամեն օր է գնումներ կատարում,–ասել  է նա։

Ց. Գևորգյանի խոսքերով՝ հարցը շատ ավելի խորքային ձևով պետք է լուծվի։ Նա նշել է, թե գների բարձրացման մի մասը, իհարկե, կապված է դրսից ներկրվող ապրանքների գների հետ, բայց տեղում ևս արտադրանքի ինքնարժեքի և վաճառքի գնի միջև բավական մեծ տարբերություններ կան։

Նա հույս է հայտնել, որ այդ հարցը կկարգավորվի։

Չի կարելի հացի գինը բարձրացնել։ Մարդ կա՝ միայն հաց է ուտում տանը, երեխաներին միայն հացով է պահում։ Մենք հիմա ունենք ծայրահեղ աղքատ ու ծայրահեղ հարուստ խավեր,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը