Լրահոս

31.03.2011 16:00


Ս. Սաֆարյան. «Պետք է ապացուցես՝ դու այդ հարթության մեջ կա՞ս, թե՞ չկաս»

Ս. Սաֆարյան. «Պետք է ապացուցես՝ դու այդ հարթության մեջ կա՞ս, թե՞ չկաս»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վերաբերյալ ՀԱԿ–ի ու նրան սպասարկող մամուլի հնչեցրած քննադատություններին ի պատասխան ասել է, թե, ի տարբերություն նրանց, իրենք սատանայի կործանում չեն մաղթում, այլ ուղղակի ասում են բարին,  և Աստված իրենց հետ։

Նրա խոսքեորվ՝ հացադուլի 15 օրերը լակմուսի թղթի դեր են խաղացել։

–Այդ օրերը իսկապես ցույց տվեցին, թե ում մտքում, ում սրտի մեջ, ում հոգու խորքում ինչ կա, ով ինչից է խոսում և ինչպես է անում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն, որ  մամուլում լուրեր են շրջանառվում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանական պատվերով է հացադուլ իրականացրել՝ ասել է, թե սա  պարզապես հասարակությանը թափ տվեց:

Ուրիշ բան չլիներ, սա հասարակության համար բավականին լավ լակմուսի թուղթ էր և մի հարթություն էր, նշաձող, որտեղ պետք է ապացուցես՝ դու այդ հարթության մեջ կա՞ս, թե՞ չկաս, քո մտքինը քաղաքացու խնդիրնե՞րն են, թե՞ քո մտքինը իշխանությունն է,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը