Լրահոս

21.03.2009 13:55


«Նախագահը վարչապետից հրաժարվել չի պատրաստվում»,– ասել է ՀՌԱԿ ատենապետը

ՀՀ նախագահի հետ քննարկման ժամանակ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը պիտի առաջարկեր վարչապետին «բյուլետեն» ուղարկել։ «7 օր»-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՀՌԱԿ ատենապետն ասել է.

-«Խաբարբզիկություն» չեմ ուզում անել, բայց նախագահը չընդունեց մեր առաջարկը և պաշտպանեց իր վարչապետին։

Հարություն Առաքելյանի խոսքերով, նախագահը մերժել է վարչապետից հրաժարվելու իր առաջարկը՝ պատճառաբանելով, թե «սահմանադրությունն է արգելում»։

-Մենք այդպես էլ գիտեինք, որ այդ պատասխանն է լինելու,- ասել է ՀՌԱԿ ատենապետը։

Այս խորագրի վերջին նյութերը