«KAVKAZ JAZZ–2010»–ի տնօրենը վրդովված է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչներից
«KAVKAZ JAZZ–2010» փառատոնի տնօրեն Ելենա Մեչիտովան նամակ է հասցեագրել Ազգային երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչներին և իր վրդովմունքը հայտնել։ Նամակում մասնավորապես ասված է.
«Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության հարգելի կազմակերպիչնե՛ր
Շտապում եմ վրդովմունքս հայտնել 2011թ. մարտի 27–ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ։ Ես միանգամայն պատահաբար տեղեկացա, որ «KAVKAZ JAZZ–2010» փառատոնը, որի տնօրենը ես եմ, Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ներկայացված է եղել «Տարվա լավագույն երաժշտական նախագիծ» անվանակարգում։ Ավելին, որպես այդ նախագծի պրոդյուսեր՝ ներկայացվել է ոմն Արթուր Ասատրյան, ում հետ մենք անգամ պատիվ չունենք ծանոթ լինելու։ Ես չափազանց զարմացա այդ տեղեկատվությունից, քանի որ ինձնից՝ որպես այդ նախագծի ղեկավարից և փաստացի պրոդյուսերից, որևէ մեկը թույլտվություն չի խնդրել և նույնիսկ նախապես տեղյակ չի պահել։
Փառատոնը անվանակարգում ներկայացնելով Հայաստանում, դուք ոչ միայն թյուրիմացության մեջ եք գցել հայ հանդիսատեսին, այլև խախտել եք մի շարք օրենքներ և իրավունքներ։
«KAVKAZ JAZZ–2010»–ը հարավկովկասյան ջազ–փառատոն է՝ հիմնադրված 2010թ. Վրաստանում։ Թռիչքային այս ծրագրի հովանավորները դարձան Հարավային Կովկասի երկրներում (Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում) ԱՄՆ դեսպանատները։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայկական կողմի հետ որպես համակարգող առաջարկել էր «Շարմ» ընկերությանը։ Սակայն «Շարմ» ընկերության մասնակցությունը սահմանափակվում է «KAVKAZ JAZZ–2010» փառատոնին մասնակցելու համար Հայաստանից երաժշտական խումբ ընտրելով։ Այդ խումբն է դարձել է «Art Voices»–ը։
Ընդգծեմ, որ նախագծի յուրաքանչյուր նյութի, այդ թվում և նախագիծը լուսաբանող տեսանյութերն ամբողջապես կամ մասամբ օգտագործելու համար անհրաժեշտ է նախագծի տնօրինության համաձայնությունը, մասնավորապես՝ իմ։
Փառատոնի կազմակերպիչները նաև տեղյակ չեն, թե ի՞նչ ճանապարհով է «Շարմ» ընկերությունը ձեռք բերել Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրված տեսանյութը, քանի որ մենք նկարահանված նյութերը փոխանցել ենք Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատներին, այլ ոչ թե այս կամ այն երկրներում փառատոնի ժամանակ ներկայացնող առանձին կազմակերպությունների։ Կարևոր է նաև ընդգծել, որ փառատոնի տնօրինությունն ի սկզբանե դեմ է եղել փառատոնի մասին տեսանյութերի տեղադրմանը՝ առանց ղեկավարության հետ նախնական համաձայնության։ Վերցնելն ու մոնտաժելը դեռևս չի նշանակում, թե նախագիծը պատկանում է հայ պրոդյուսերներին։
Ի՞նչ հիմքով են որոշել մեր փառատոնը անվանակարգել այլ երկրում՝ չտեղեկացնելով նրա տնօրինությանը, և գումարած դրան՝ լռելով փառատոնի տնօրինության մասին։
Ձեզնից պարզաբանումներ ենք խնդրում, ինչպես նաև պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել։
Ելենա Մեչիտովա
Փառատոնի տնօրեն»
Ելենա Մեչիտովան «7օր»–ին տեղեկացրել է, որ այս նամակն արդեն փոխանցել է Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը։

7or.am