ՆԱՏՕ–ն ստանձնել է Լիբիայում կոալիցիոն ուժերի հրամանատարությունը
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն այսօր ստանձնել է Լիբիայում իրականացվող գործողությունների հրամանատարությունը։
«Դաշինքը «Միավորված պաշտպան» գործողության շրջանակներում իր խնդիրները լուծելու համար տեղում հնարավորություններ ունի՝ զենքի մատակարարման բեռնարգելք, ոչ թռիչքային գոտիներ և քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական կենտրոնները պաշտպանելու միջոցներ»,–ասվում է Ռասմուսենի հայտարարության մեջ։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ գործողությունների ղեկավարումը ՆԱՏՕ–ին փոխանցելու որոշումը կիրակի երեկոյան ընդունվել է ՆԱՏՕ–ի Խորհրդում, որտեղ հավաքվել էին ռազմա–քաղաքական դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները։