Լրահոս

31.03.2011 15:01


«Ժառանգությունը» կմասնակցի ԱԺ–ի հաջորդ նիստերին

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, անդրադառնալով կուսակցության հետագա քայլերին, նշել է, թե լինելու է միասնական աշխատանք քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի հետ։

–Կառույց է փորձ անում ձևավորվել, որտեղ միավորվելու են և՛ քաղաքացիական, և՛ քաղաքական մինչև այսօր ավելի անկախ մնացած ուժերը։ Նոր գործընթացներ են սկսվում,–հավելել է Կարինե Հակոբյանը։

–Այսպիսի թվով մանդատներ «Ժառանգությանը» պետք չեն։ «Ժառանգությունը» այս փոքր տոկոսով ուղղակի ԱԺ–ում աշխատել չի կարողանա,–ըդգծել է նա։

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ հաջորդ նիստերին մասնակցել–չմասնակցելու հարցին, կուսակցության վարչության քարտուղարի կարծիքով՝ պետք է մասնակցեն, քանի որ չմասնակցելու որոշում չի եղել։

Այս խորագրի վերջին նյութերը