Լրահոս

31.03.2011 15:01


Ցոլվարդ Գևորգյանը միանում է կրպակատերերի բողոքին

Ցոլվարդ Գևորգյանը միանում է կրպակատերերի բողոքին

«Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով բացօթյա առևտուրն արգելելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշմանը, «Վաճառականների միություն» ՀԿ–ի նախագահ Ցոլվարդ Գևորգյանն ասել է.

Այն, որ մայթերի վրա առևտուր անել չի կարելի, ես երկու ձեռքով համաձայն եմ, բայց այստեղ սոցիալական խնդիր կա։ Նախ՝ պետք է կանխավ զգուշացնել, որ դուք այստեղից պետք է դուրս գաք, ձեր համար հատկացնում ենք այսինչ տարածքը, գնացեք–տիրություն արեք, 3 ամիս (սիմվոլիկ եմ ասում) ձեզ ժամանակ։ Բայց նույն օրը հայտարարել ու նույն օրն էլ գալ մարդկանց վռնդել այդտեղից, չէր կարելի։

Նա նշել է, թե այս տեսանկյունից լիովին համամիտ է կրպակատերերի ու բացօթյա առևտրով զբաղվողների կարծիքին ու միանում է նրանց բողոքին, բայց ընդգծել է, որ մայթերը միանշանակ պետք է մաքրվեն։

Այդուհանդերձ նա նշել է, թե ի պաշտպանություն բացօթյա առևտրով զբաղվողների դեռևս որևէ բան չի արել, քանի որ 2004թ. հետո իրեն պասիվ է պահում, որովհետև կան օրենսդրական ակտեր, որոնց դեմ կռիվ տալն անիմաստ է դառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը