Լրահոս

31.03.2011 14:41


Կարինե Հակոբյան. ««Ժառանգություն»–ՀԱԿ համագործակցությունը հնարավոր է, եթե...»

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ՀԱԿ–ի հետ միավորումը հնարավոր կլինի, եթե վերջինս փոխի իր մարտավարությունը։

–«Ժառանգության» ու ՀԱԿ–ի միավորումը կլինի այն դեպքում, եթե միավորվեն կոնկրետ գաղափարի կոնկրետ գործի շուրջ, ոչ թե որևէ անձի շուրջ,–ընդգծել է Կարինե Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ պետք է կենտրոնանալ ու հանրահավաք անցկացնել որևէ որոշակի հարցի ուղղությամբ և ոչ թե պահանջել իշխանության հրաժարականը ու մերժվել, ապա ավելացրել է, թե ՀԱԿ–ը, ունենալով հանրահավաքների անցկացման մեծ փորձ, դրա ներուժը ճիշտ չի օգտագործում։

Նա նշել է, թե ընդդիմադիր երկրորդ ճակատի ձևավորման խնդիր չկա։

–Միասնակա՛ն ընդդիմադիր ճակատի ձևավորման խնդիր կա, որին կարող է մասնակցել նաև ՀԱԿ–ը,–ասել է Կ. Հակոբյանը՝ հավելելով, թե այն լինելու է բաց ու հորիզոնական կառույց՝ ի տարբերություն ՀԱԿ–ի, որը ուղղահայաց է ու փակ, իսկ միասնական ընդդիմադիր ճակատին կարող է միավորվել ցանկանցած ուժ, որն իշխանության մեջ չէ։

Այս խորագրի վերջին նյութերը