Գարիկ Խարլամովը և Կրիստինա Ասմուսը հայտնել են բաժանվելու մասին
Հայտնի շոումեն Գարիկ Խարլամովը և դերասանուհի Կրիստինա Ասմուսըհայտնել են ութ տարի տևած հարաբերություններից հետո բաժանվելու մասին․ այս մասին ամուսինները հայտնել են ինսթագրամյան իրենց էջերում։
Աստղերի հավաստմամբ՝ նրանք շարունակելու են լավ ընկերներ մնալ, իսկ բաժանվելու մասին որոշումը կայացրել են մոտ 1 տարի առաջ։
«Կրիստինայի հետ մեր ճանապարհը չի ավարտվում, այլ մեկ այլ փուլ է մտնում, որտեղ, հույս ունեմ, միշտ հարգանքի ու ընկերության համար տեղ կլինի։ Այո՛, մենք բաժանվում ենք, սակայն, անկասկած, մեր հրաշալի դստեր համար շարունակում ենք սիրող ծնողներ մնալ»,-գրել է Խարլամովը։
«Մենք առանց կեղտի և միմյանց նկատմամբ մեծ հարգանքով ենք բաժանվում։ Եվ ես այժմ երախտագիտությամբ և մարդկային մեծ սիրով եմ լցված։ Ես հույս ունեմ, որ մենք միշտ կարող ենք ջերմ հարաբերություններ պահպանել հանուն մեր դստեր, որին մենք, անկասկած, միասին որպես սիրող ծնողներ կմեծացնենք»,-իր հերթին ընդգծել է Ասմուսը:
Խարլամովը խնդրել է լրագրողներին որևէ կերպ չանհանգստացնել և հարցազրույցներ չպահանջել այս թեմայով։
Ամուսիններն իրենց հետևորդների ուշադրությունը հրավիրել են այն փաստի վրա, որ ո՛չ համավարակը, ո՛չ «Տեքստ» ֆիլմը, և ո՛չ էլ որևէ երրորդ անձ այս ամենում մեղավոր չէ։
«Այդպես պատահում է կյանքում»,-պարզաբանել է Խարլամովը և հավելել, որ այս պահին ամուսնալուծության փուլում են:
Հիշեցնենք, որ վերջերս Խարլամովի և Ասմուսի ընտանիքը մեծ սկանդալի կիզակետում էր հայտնվել «Տեքստ» ֆիլմում Ասմուսի մարմնավորած կերպարի և բաց տեսարանների համար:
Գարիկ Խարլամովը և Կրիստինա Ասմուսը հայտնել են բաժանվելու մասին
Հայտնի շոումեն Գարիկ Խարլամովը և դերասանուհի Կրիստինա Ասմուսը հայտնել են ութ տարի տևած հարաբերություններից հետո բաժանվելու մասին․ այս մասին ամուսինները հայտնել են ինսթագրամյան իրենց էջերում։
Աստղերի հավաստմամբ՝ նրանք շարունակելու են լավ ընկերներ մնալ, իսկ բաժանվելու մասին որոշումը կայացրել են մոտ 1 տարի առաջ։
«Կրիստինայի հետ մեր ճանապարհը չի ավարտվում, այլ մեկ այլ փուլ է մտնում, որտեղ, հույս ունեմ, միշտ հարգանքի ու ընկերության համար տեղ կլինի։ Այո՛, մենք բաժանվում ենք, սակայն, անկասկած, մեր հրաշալի դստեր համար շարունակում ենք սիրող ծնողներ մնալ»,-գրել է Խարլամովը։
«Մենք առանց կեղտի և միմյանց նկատմամբ մեծ հարգանքով ենք բաժանվում։ Եվ ես այժմ երախտագիտությամբ և մարդկային մեծ սիրով եմ լցված։ Ես հույս ունեմ, որ մենք միշտ կարող ենք ջերմ հարաբերություններ պահպանել հանուն մեր դստեր, որին մենք, անկասկած, միասին որպես սիրող ծնողներ կմեծացնենք»,-իր հերթին ընդգծել է Ասմուսը:
Խարլամովը խնդրել է լրագրողներին որևէ կերպ չանհանգստացնել և հարցազրույցներ չպահանջել այս թեմայով։
Ամուսիններն իրենց հետևորդների ուշադրությունը հրավիրել են այն փաստի վրա, որ ո՛չ համավարակը, ո՛չ «Տեքստ» ֆիլմը, և ո՛չ էլ որևէ երրորդ անձ այս ամենում մեղավոր չէ։
«Այդպես պատահում է կյանքում»,-պարզաբանել է Խարլամովը և հավելել, որ այս պահին ամուսնալուծության փուլում են:
Հիշեցնենք, որ վերջերս Խարլամովի և Ասմուսի ընտանիքը մեծ սկանդալի կիզակետում էր հայտնվել «Տեքստ» ֆիլմում Ասմուսի մարմնավորած կերպարի և բաց տեսարանների համար:
Աղբյուրը՝ tert.am