Ցոլվարդ Գևորգյան. «Դրանց արանքում փոքր բիզնեսը կարո՞ղ է շնչել։ Երբե՛ք»
«Վաճառականների միություն» ՀԿ–ի նախագահ Ցոլվարդ Գևորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով փոքր և միջին բիզնեսի խնդիրներից՝ ասել է, թե չնայած վարչապետը հայտարարել էր, որ ՓՄՁ–ները ստուգումներից զերծ կմնան, այդուհանդերձ ինքը տարբեր տեղերից ահազանգեր է ստանում, թե ստուգումները նորից անցկացվում են։
–Հրամանը կատարվում է, բայց ոչ ամբողջությամբ,–նշել է նա։
Նա նաև նշել է, որ այսօր բոլոր հեռուստաընկերություններով բանկային գովազդներ են, ըստ որոնց նրանք պատրաստ են ՓՄՁ–ներին վարկեր տրամադրել, այդ բանկերն էլ «աշխատում և ապրում են» փոքր ու միջին բիզնեսի համար.
–Թողփորձի բացել այդ բանկի դուռը սովորական շարքային գործարարը, ՓՄՁ ներկայացուցիչը։ Երբեք չեք ստանա այդ գումարը, կամ էլ այնպիսի տոկոսներով… Գիտե՞ք՝ ինչ վարկերի տակ են հիմա փոքր բիզնեսները խեղդվում։ Սնանկանում են և հեռանում են երկրից,–ասել է Ց. Գևորգյանը։
Նրա խոսքերով՝ մինչև երկիրը չձերբազատվի կոռուպցիայից, զարգացման մասին խոսք լինել չի կարող։ Պաշտոնյան չպետք է խեղդի գործարարին, այնինչ, ըստ բանախոսի, նա առաջին հերթին նայում է գործարարի գրպանին և ամենավերջում միայն լսում խնդրանքը։
–Մեր գործարարն էլ մեղք ունի, իհարկե։ Նա անգիր գիտի, որ գնալու է և հանդիպելու է այդպիսի դեպքերի, բայց պայքարի ոգի գործարարների մոտ չկա, որովհետև օրվա հաց վաստակելն արդեն դարձել է կյանքի իմաստ,–ասել է նա։
Ց. Գևորգյանն ընդգծել է նաև, որ ժամանակին գործարարներն իրենց իրավունքները պաշտպանում էին դատարաններում։ Այս առումով նա բացասական է համարել տնտեսական դատարանների վերացումը, որտեղ «շատ օպերատիվ կարգով» դատական գործընթացներ էին անցկացվում, ու խնդիրներին լուծում էր տրվում։
Նա նշել է, որ իրենք 2009թ. մինչ օրս մի դատական գործընթացի մեջ են, որի ընթացքում բավական խոշոր գումար դրվել է կալանքի տակ ու գնացել պետբյուջե՝ առանց ապացուցվելու, որ հարկայինի կողմից գրված ակտը ճիշտ է։
Թե ինչո՞ւ են տնտեսական դատարանները վերացվել, ու բոլոր գործերը թողնվել է Վարչական դատարանների ուսերին, Ցոլվարդ Գևորգյանի համար հարցական է մնում։
–Փոքր բիզնեսն իր շահերը պաշտպանելու շատ մեծ կարիք ունի,–ասել է նա։
Այս կապակցությամբ նա հիշել է «Չախ–Չախ թագավորը» հեքիաթն ու ասել.
–Հիմա եթե դուրս գանք ու ցանկացած խոշոր օբյեկտի կողքով անցնենք, յուրաքանչյուրս գիտի անուններով, թե որը որի օբյեկտն է։ Դրանց արանքում փոքր բիզնեսը կարո՞ղ է շնչել։ Երբե՛ք։
Նա նշել է, որ անգամ չի կարող հաշվել, թե քանի փոքր բիզնես է փակվել, որովհետև 2–ը բացվում է, 3–ը՝ փակվում։
Ցոլվարդ Գևորգյան. «Դրանց արանքում փոքր բիզնեսը կարո՞ղ է շնչել։ Երբե՛ք»
«Վաճառականների միություն» ՀԿ–ի նախագահ Ցոլվարդ Գևորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով փոքր և միջին բիզնեսի խնդիրներից՝ ասել է, թե չնայած վարչապետը հայտարարել էր, որ ՓՄՁ–ները ստուգումներից զերծ կմնան, այդուհանդերձ ինքը տարբեր տեղերից ահազանգեր է ստանում, թե ստուգումները նորից անցկացվում են։
–Հրամանը կատարվում է, բայց ոչ ամբողջությամբ,–նշել է նա։
Նա նաև նշել է, որ այսօր բոլոր հեռուստաընկերություններով բանկային գովազդներ են, ըստ որոնց նրանք պատրաստ են ՓՄՁ–ներին վարկեր տրամադրել, այդ բանկերն էլ «աշխատում և ապրում են» փոքր ու միջին բիզնեսի համար.
–Թող փորձի բացել այդ բանկի դուռը սովորական շարքային գործարարը, ՓՄՁ ներկայացուցիչը։ Երբեք չեք ստանա այդ գումարը, կամ էլ այնպիսի տոկոսներով… Գիտե՞ք՝ ինչ վարկերի տակ են հիմա փոքր բիզնեսները խեղդվում։ Սնանկանում են և հեռանում են երկրից,–ասել է Ց. Գևորգյանը։

7or.am