Աշխարհ

23.06.2020 18:40


Թուրքիայում ստեղծվելու է Հայոց ցեղասպանության հերքմամբ զբաղվող հատուկ կառույց

Թուրքիայում ստեղծվելու է Հայոց ցեղասպանության հերքմամբ զբաղվող հատուկ կառույց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել՝ ստեղծել հատուկ մարմին, որը պիտի զբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ։

Էրդողանի հրահանգավորմամբ նոր կառույցը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության թեմայով նոր մարտավարության մշակմամբ, ինչպես նաև միջազգային հարթակներում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր կազմելու գործառույթով։

Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ նման գաղափար ծագել էր դեռ 3 ամիս առաջ, երբ ԱՄՆ-ի կոնգրեսի օրակարգ էր բերվել Հայոց ցեղասպանության բանաձևը, իսկ ամերիկյան դատարաններում սկսեցին քննվել Թուրքիայի դեմ հայերի ներկայացրած հայցերը։

Նշյալ կոմիտեի նիստում ընդգծվել է, որ մինչ օրս չկա մեկ միասնական մարմին, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության հերքմանն ուղղված փաստերի հավաքամամբ և միասնական քաղաքականության մշակմամբ։ Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նախատեսվող կառույցի ստեղծման աշխատանքները։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը