Առ այսօր, անգամ, մեր բազմաթիվ նախաձեռնություններից հետո, ոչ մի իրավասու պետական մարմին միջոցներ չի ձեռնարկում, Պետական ռեգիստրում գրանցված և ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող, «կուսակցությունների» գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Ավելին, դրանց թիվը գնալով աճում է:
Իսկ, օրեր առաջ, ստացել ենք պետական լիազոր մարմնի` ՀՀ արդարադատության նախարարության պատասխանն /15.03.11թ. թիվ 1488-11 գրություն/ այն մասին, որ իրենք իրավասություն չունեն պետական լիազոր մարմին ներկայացրած տվյալների իսկությունը ստուգելու, ինչպես նաև, այդ հիմքով կուսակցության լուծարման պահանջով դատարան դիմելու համար:
Պետական լիազոր մարմնի այս բացահայտ անհիմն անգործությունը չեն «նկատում» նաև նրա ՀՀԿ–ական վերադասները:
Որպես հետևանք, այդ «կուսակցությունների» ապօրինի մասնակցությունը ընտրություններին, ոչ միայն օգտագործվում է իշխող քաղաքական ուժերի ցանկալի քարոզչության կամ հակաքարոզչության համար, այլև, լրացուցիչ տոկոսներ է բերում նրանց ձայների հաշվարկման արդյունքում:
Ավելի քան, ակնհայտ է, որ սա է այս օրինախախտման հիմնական պատճառը։
Այդ կապակցությամբ, հույս ենք հայտնում, որ վերջապես, Հայաստանի «ընդդիմությունները» և ՀՀԿ–ական «խորքային բարեփոխումներով» հրապուրված եվրոպական կառույցները, նույնպես, իրենց ձայնը կբարձրացնեն, ընտրությունների արդյունքների հերթական կեղծմանն ուղղված, հհկական այս անթաքույց օրինախախտման կանխման համար:
Հայաստանում կուսակցությունների թիվն աճու՞մ է

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտե