Լրահոս

31.03.2011 14:02


Սերժ Սարգսյան. «Երևան-Ստեփանակերտ ավիաթռիչքի առաջին ուղևորը ես եմ լինելու»

Սերժ Սարգսյան. «Երևան-Ստեփանակերտ ավիաթռիչքի առաջին ուղևորը ես եմ լինելու»

Երևան-Ստեփանակերտ ավիաթռիչքի առաջին ուղևորը ես եմ լինելու՝ Հայաստանի Հանրապետության նախագահս,– այսօր՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշլին Կալմի Ռեյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի սպառնալիքները։

Նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունք ունի օգտվելու օդային տրանսպորտի ծառայությունից և իր կասկածից վեր է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները այդ խնդիրը պետք է համապատասխանեցնեն պատկան մարմինների հետ։

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս գործընթացն ունենալու է իր դրական ավարտը։ –Այդպիսի հայտարարություններ աշխարհի նորօրյա պատմության մեջ եղել են և քիչ չեն եղել։ Բայց այստեղ մի բայց կա. այդ հայտարարությունները միշտ հնչել են ահաբեկչական կազմակերպությունների կողմից, պետությունների կողմից նման հայտարարություններ չեն հնչել,– Բաքվի սպառնալիքների վերաբերյալ ասել է Սերժ Սարգսյանն ու պետության կողմից դրանք հնչեցնելը «մարազմ, հիվանդ մարդկանց ելույթներ ու ժամանակավրեպ բաներ» որակել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը