Լրահոս

31.03.2011 14:00


Կարինե Հակոբյան. «Հովհաննիսյանի բողոքը տեղ է հասել»

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն այսօր տեղի ունեցած ասուլիսին խոսել է Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» շարժառիթների մասին։ Նա նշել է, թե «Ծոմ ազատության»–ը պարզապես անվանում էր, և այն իր բնույթով իրական հացադուլ էր.

–Այն քաղաքացիական ու քաղաքական պահանջներ և բողոք էր։

Նա նշեց այն պատճառները, որոնք Ր. Հովհաննիսյանին տարան դեպի հրապարակ։

–Դա նրա ԱԺ–ի ելույթն էր, որն ուղղված էր իշխանական կուսակցություններին, որտեղ ասվում էր, որ մենք կորցնում ենք մեր պետականությունը, իսկ դուք շարունակում եք ձեր պայքարը իշխանության համար,–ասել է Կ. Հակոբյանը՝ շարունակելով, թե մյուս պատճառը կոալիցիոն հուշագրի ստորագրումն էր, որը հաստատում էր «մեր դեմ խաղ չկա» կործանարար սկզբունքը։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը, ըստ նրա, բողոքի առաջին քայլով ուզեց ասել, թե իրենք ժողովրդի քվեին տեր են կանգնելու անգամ կյանքի գնով։ Նրա խոսքերով՝ հացադուլը ցնցեց մարդկանց՝ հասկացնելով, թե կա մեկը, ով պատրաստ է զոհաբերության, ու դեռևս ամեն ինչ կորած չէ։ Մյուս կողմից այն կոչ էր ընդդիմությանը՝ համախմբվելուվելու ոչ թե մեկ անձի, այլ ժողովրդի շուրջը։

Կարինե Հակոբյանի կարծիքով՝ Ր. Հովհաննիսյանի բողոքը տեղ է հասել։

Այս խորագրի վերջին նյութերը