Նյու Յորքում որոշել են ապամոնտաժել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանը
Նյու Յորքում որոշել են Ամերիկյան պատմության թանգարանի մուտքի մոտ ապամոնտաժել ԱՄՆ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտի հուշարձանը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է New York Times-ը։
Ռուզվելտի բրոնզե հուշարձանը, որը 1901-1909թթ․ կառավարության պաշտպանության ներքո էր, տեղադրվել է 1940-ին։Այն բաղկացած է երեք հիմնական տարրերից՝ նախագահը նստած է ձիու վրա, մի կողմից քայլում է հնդկացի, իսկ մյուս կողմից՝ աֆրիկացի:
Հուշարձանը հանելու մասին որոշումը կայացրել է թանգարանը, դրան համաձայնել են նաև Նյու Յորքի իշխանությունները, որոնց իրավասության տակ է հուշարձանը։ Ինչպես կարծում են շատերը, այն դարձել է գաղութատիրության ընդլայնման և ռասայական խտրականության խորհրդանիշ։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ նախկինում թանգարանը միշտ պահպանում էր անցյալի ժառանգության այդպիսի օբյեկտները, չնայած այն հանգամանքին, որ դրանք կարող էին լինել «ծայրաստիճան երկիմաստ», այնուամենայնիվ, թանգարանը փոխեց իր դիրքորոշումը ռասիզմի դեմ բողոքի ցույցերի ֆոնին:
«Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ուժեղ թափ հավաքած ռասայական խտրականության դեմ շարժումը վերջին շրջանում խորապես հուզել է թանգարանային հանրությանը։ Մենք հետևում էինք, թե ինչպես է աշխարհը գնալով ուշադրություն դարձնում հուշարձաններին՝ համակարգային ռասիզմի այս կործանարար և հզոր խորհրդանիշներին։ Ավելի պարզ ասած՝ եկել էր Ռուզվելտի հուշարձանը հանելու ժամանակը»,-նշել է թանգարանի տնօրեն Էլլեն Ֆատերը
Սրա հետ մեկտեղ՝ նա նաև ընդգծել է, որ թանգարանը ոչինչ չունի Ռուզվելտի դեմ։ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դի Բլազիոն նշել է, որ իրենք որոշել են հանել արձանը, քանի որ սևամորթներն ու հնդկացիները ներկայացված են որպես «ստրկացված և ռասայականորեն ցածր»:
Ապամոնտաժումից հետո հուշարձանի ճակատագիրը դեռևս պարզ չէ, անհայտ է նաև, թե ինչ են տեղադրելու հուշարձանի տեղում: Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո բողոքի ցույցերի ֆոնին Միացյալ Նահանգների ողջ տարածքում սկսվեց Քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում հարավայինների հուշարձանների ինքնաբուխ ոչնչացումը:Նման ճակատագրի արժանացել է նաև Ամերիկան հայտնագործած Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանը:
Նյու Յորքում որոշել են ապամոնտաժել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանը
Նյու Յորքում որոշել են Ամերիկյան պատմության թանգարանի մուտքի մոտ ապամոնտաժել ԱՄՆ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտի հուշարձանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է New York Times-ը։
Ռուզվելտի բրոնզե հուշարձանը, որը 1901-1909թթ․ կառավարության պաշտպանության ներքո էր, տեղադրվել է 1940-ին։ Այն բաղկացած է երեք հիմնական տարրերից՝ նախագահը նստած է ձիու վրա, մի կողմից քայլում է հնդկացի, իսկ մյուս կողմից՝ աֆրիկացի:
Հուշարձանը հանելու մասին որոշումը կայացրել է թանգարանը, դրան համաձայնել են նաև Նյու Յորքի իշխանությունները, որոնց իրավասության տակ է հուշարձանը։ Ինչպես կարծում են շատերը, այն դարձել է գաղութատիրության ընդլայնման և ռասայական խտրականության խորհրդանիշ։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ նախկինում թանգարանը միշտ պահպանում էր անցյալի ժառանգության այդպիսի օբյեկտները, չնայած այն հանգամանքին, որ դրանք կարող էին լինել «ծայրաստիճան երկիմաստ», այնուամենայնիվ, թանգարանը փոխեց իր դիրքորոշումը ռասիզմի դեմ բողոքի ցույցերի ֆոնին:
«Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ուժեղ թափ հավաքած ռասայական խտրականության դեմ շարժումը վերջին շրջանում խորապես հուզել է թանգարանային հանրությանը։ Մենք հետևում էինք, թե ինչպես է աշխարհը գնալով ուշադրություն դարձնում հուշարձաններին՝ համակարգային ռասիզմի այս կործանարար և հզոր խորհրդանիշներին։ Ավելի պարզ ասած՝ եկել էր Ռուզվելտի հուշարձանը հանելու ժամանակը»,-նշել է թանգարանի տնօրեն Էլլեն Ֆատերը
Սրա հետ մեկտեղ՝ նա նաև ընդգծել է, որ թանգարանը ոչինչ չունի Ռուզվելտի դեմ։ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դի Բլազիոն նշել է, որ իրենք որոշել են հանել արձանը, քանի որ սևամորթներն ու հնդկացիները ներկայացված են որպես «ստրկացված և ռասայականորեն ցածր»:
Ապամոնտաժումից հետո հուշարձանի ճակատագիրը դեռևս պարզ չէ, անհայտ է նաև, թե ինչ են տեղադրելու հուշարձանի տեղում: Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո բողոքի ցույցերի ֆոնին Միացյալ Նահանգների ողջ տարածքում սկսվեց Քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում հարավայինների հուշարձանների ինքնաբուխ ոչնչացումը: Նման ճակատագրի արժանացել է նաև Ամերիկան հայտնագործած Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանը: