Լրահոս

31.03.2011 13:03


Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը շարունակելու են մտավորականները

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը շարունակելու են մտավորականները

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ի պաշտպանություն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդես եկած մի խումբ մտավորականներ, գիտնականներ որոշել են, որ իրենցից օրական երեքը Ազատության հրապարակում հացադուլի կնստի: Մտավորականների կողմից իրականացվող այս հացադուլը խորհրդանշական բնույթ է կրելու, որի իմաստը հասարակությանը միավորելն է ու շարունակելը այն, ինչ սկսեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Նրանք փորձում են իշխանություններին պարզ հասկացնել, որ այս երկրում հասարակություն կա և այն չի վերացել»,–ասել է Կ. Հակոբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը