Ճապոնիայի վարչապետը որոշել է փակել «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ–ը
Ինչպես հաղորդում է «Agence France Presse» գործակալությունը, ըստ ճապոնական «Կիոդո» պարբերականի՝ Ճապոնիայի վարչապետ Նատո Կանը կարծում է, թե պետք է փակվի երկրաշարժի հետևանքով վնասված «Ֆուկուսիմա 1» ատոմային էլեկտրակայանը, որտեղ չեն դադարում վթարներն ու ռադիոակտիվ նյութերի արտահոսքը։
Այս մասին վարչապետը հայտարարել է Ճապոնիայի Կոմունիստական կուսակցության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ ԱԷԿ–ի փակման հնարավորության մասին հայտարարել էր Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն։
Միևնույն ժամանակ այս մասին պաշտոնական որոշում դեռևս չի ընդունվել։