Աշխարհ

22.06.2020 20:00


Թուրքիայում դիմակ կրելը դառնում է պարտադիր

Թուրքիայում դիմակ կրելը դառնում է պարտադիր

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում երկրի բոլոր նահանգներում այսուհետև կիրառելու է վարչական տուգանքի մեխանիզմ, բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր տնից դուրս գալիս չեն կրի բժշկական պաշտպանիչ դիմակ։

Այդ մասին համապատասխան հրահանգավորումներն արդեն ուղարկվել են բոլոր նահանգապետարաններին (81):

Դիմակ կրելը Թուրքիայում պարտադիր է դառնում այսօրվանից՝ հունիսի 22-ից։ Օրենքի պահանջը խախտողները կտուգանվեն 900 թուրքական լիրայով, կամ ավելի քան 130 դոլարով։

Նախքան այդ Թուրքիայի իրավապահները 4 օր շարունակ հանրությանը զգուշացրել և իրազեկել են, որ կիրառվելու դիմակ կրելու պարտադրանք։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը