Աշխարհ

22.06.2020 21:45


Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ

Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: Մխիթարյանի հետ ընդհանուր խմբի հետ մարզում է անցկացրել նաև Լորենցո Պելեգրինին, ով ևս մկանային հոգնածություն ուներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել ակումբի առաջիկա հանդիպումը: Իտալիայի վերսկսվող առաջնության 27-րդ տուրում «Ռոմա»-ն կմրցի «Սամպդորիա»-ի հետ: Հունիսի 26-ին կայանալիք խաղում Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է, քանի որ կիսապաշտպանը մկանային հոգնածություն ունի:

Այս խորագրի վերջին նյութերը